Արարատ Միրզոյանը թուրք գործընկերոջ հետ հեռախոսազրույց է ունեցել․ ի՞նչ են քննարկել

Հոկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությն արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ․ հայտնում են ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից։

«Նախարարները քննարկել են Հայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր:

Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային համագործակցության և բազմակողմ հարթակներում առկա հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *