Սահմանվել է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ

Գագիկ Ծառուկյանի և այլ քաղաքական բանտարկյալների պաշտպանության խորհուրդը սահմանել է գործարար, քաղաքական գործիչ և քաղաքական բանտարկյալ Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ։ Այս մասին հոկտեմբերի 9-ի մամուլի ասուլիսում հայտնել է Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը:

«Մրցանակը նվիրված է Հայաստանի անկախության 35-ամյակին։ Մրցանակը բացառիկ է լինելու թե՛ աշխարհագրությամբ, թե՛ անվանակարգերի թվով։ Մրցույթին մասնակցելու համար հրավիրվում են կազմակերպություններ և գործիչներ Հայաստանից և արտերկրից։ Նախատեսված են հետևյալ անվանակարգերը՝ իրավունքի պաշտպան, ազատության պաշտպան (անվանակարգը վերաբերում է Ադրբեջանում պահվող հայ գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող գործիչներին), հայկական աշխարհի միասնություն, սոցիալական ազդեցություն և հումանիզմ։ Նախատեսված է նաև «Ռոզա Ծառուկյան» (Գագիկ Ծառուկյանի մայրը) հատուկ անվանակարգը»,-ասել է նա: 

Մյուս մանրամասները կներկայացվեն հաջորդ շաբաթ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *