Իրանի նախագահը կարևորել է Թեհրանի և Երևանի միջև կայուն և երկարատև հարաբերությունների պահպանումը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիները։ Հանդիպումը տեղի է ունեցել Թուրքմենստանում՝ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գագաթնաժողովի և Կասպից ծովի շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով տարածաշրջանային գագաթնաժողովի շրջանակում, հաղորդել է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։։

Հանդիպման ընթացքում Իրանի նախագահն ընդգծել է Թեհրանի և Երևանի միջև համագործակցության զգալի ներուժը՝ հույս հայտնելով, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ բոլոր ոլորտներում։

Նա կարևորել է երկու հարևան երկրների միջև սերտ փոխգործակցությունը՝ նշելով, որ Իրանը և Հայաստանը պետք է ամրապնդեն համագործակցությունն ու փոխգործակցությունը։

Իրանի նախագահի խոսքով՝ առավել սերտ համակարգումն ու համագործակցությունը կօգնեն ամրապնդել փոխադարձ վստահությունը, խորացնել փոխըմբռնումը և էլ ավելի ուժեղացնել երկկողմ հարաբերությունները։

Նա նաև կարևորել է Թեհրանի և Երևանի միջև կայուն և երկարատև հարաբերությունների պահպանումը՝ վերահաստատելով Իրանի պատրաստակամությունը՝ ընդլայնելու համագործակցությունը Հայաստանի հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *