Սատկացնելու սպառնալիքից մինչև հոգեբանի ծեծ․ ինչո՞ւ են ձերբակալվում, կալանավորվում ուսուցիչները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դիտել YouTube-ում

Հին ֆենոմենը հիմա նոր արձագանք է գտնում։ Վարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ 2 ամսով տնային կալանք է կիրառվել, մեկ այլ ուսուցչուհի Սիսիանում է ձերբակալվել՝ դասապատրաստման ժամանակ 6-ամյա երեխային հարվածելու համար։ Կատարվածը բջջային հեռախոսով տեսանկարահանել է երեխայի անչափահաս եղբայրը։

Օրենքի փոփոխությամբ հարցը չի լուծվի։ Մասնագետի խոսքով՝ նախ չպետք է կոծկել բռնության որևէ դեպք։ Վերջին հրապարակումներն ու դրանց հետևող արձագանքը տեղին են։

Կան դպրոցներ, որտեղ ծեծը բացառված է։ Եթե մի տեղում կա, մյուսում՝ ոչ, ուրեմն հնարավոր է՝ բոլոր երևույթները բացառել, ասում է մասնագետը։ Մյուս կողմից էլ՝ ուսուցիչները հիմա զինաթափված են, չկա որևէ գործիք, որով կարող են անկարգ աշակերտին սաստել, չսովորողին մոտիվացնել։ Գնահատականներն էլ երկրորդ պլան են մղվել։ Ուսուցիչներին գործիքակազմ պետք է տալ, որ ոչ բռնության ճանապարհով, բայց պատժելու հնարավորություն ունենան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *