Վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը հերքում է «Կոմերսանտի» հրապարակումը Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպման մասին։
«Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում տեղի չի ունեցել»,– հայտնել է նա:
Ավելի վաղ «Կոմերսանտը» գրել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքմենստանում Կասպյան գագաթնաժողովից հետո փակ հանդիպում են ունեցել։
«Հանդիպման մասին նախապես չէր հայտարարվել։ Այն տևել է շուրջ 15 րոպե։ Հանդիպման անցկացման շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ ԱՊՀ երկրների ղեկավարների ընդլայնված կազմով նիստի փակ հատվածի ընթացքում նա այդ հարցով առանձին զրուցել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։ Հայաստանի վարչապետը չի մասնակցել Կասպյան գագաթնաժողովին, սակայն սպասել է դրա ավարտին՝ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ հանդիպելու համար», – նշվում էր հրապարակման մեջ։