
Մինչեւ այս տարվա հոկտեմբերի վերջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդներ Սթիվ Վիթքոֆն ու Ջարեդ Քուշները կարող են հերթական այցելությունը կատարել Մոսկվա՝ բանակցելու համար ռուսական կողմի հետ՝ Ռուս-Ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով։ Այս մասին հայտնում է Axios պարբերականը։ Համաձայն հաղորդման, ամերիկյան կողմի ներկայացուցիչները հնարավոր է, որ հանդիպեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որպեսզի քննարկեն հակամարտության դադարեցման հարցերը։
Նշենք, որ վերջին անգամ Վիթքոֆն ու Քուշները սեպտեմբերին էին եղել Մոսկվայում եւ Կիեւում, որտեղ հանդիպել էին Ռուսաստանի եւ Ուկրաինայի ղեկավարների հետ։ Այսօր՝ հոկտեմբերի իննին, նախատեսվում է, որ ամերիկյան կողմի ներկայացուցիչները կհանդիպեն ուկրաինական պատվիրակության հետ՝ Մայամի քաղաքում։