Զելենսկին և Կլիչկոն փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել

Վոլոդիմիր Զելենսկին քննադատել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին՝ քաղաքի էներգետիկ ենթակառուցվածքները հավանական հարվածներին նախապատրաստելու և դրանց դիմակայելու գործընթացը տապալելու համար․ գրում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով ուկրաինական «Страна.ua»-ին:

«Առանձին սահմանել ենք Կիևի վերաբերյալ խնդիրները՝ Քքանի որ քաղաքային իշխանությունը գրեթե ամբողջությամբ չի կատարել սահմանված քայլերը, ստիպված առանձնացրել ենք Կիևի խնդիրներն ու սահմանել անելիքները»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Ավելի վաղ Վիտալի Կլիչկոն գերմանական «Bild»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Վոլոդիմիր Զելենսկու շրջապատի կոռուպցիան բացասաբար է անդրադառնում Ուկրաինայի պաշտպանունակության և դաշնակիցների մոտ երկրի հեղինակության վրա։

Հինգշաբթի՝ հոկտեմբերի 8-ին, ուկրաինական «DTEK» էներգոհոլդինգը հայտնել էր Կիևում էլեկտրամատակարարման վթարային անջատումների մասին: Քաղաքում դադարեցվել էր մետրոյի և վերգետնյա էլեկտրատրանսպորտի աշխատանքը:

Իսկ AFP գործակալությունն էլ այսօր գրել էր, որ Կիևի քաղաքապետն Ուկրաինայի մայրաքաղաքի բնակիչներին հորդորել էր ժամանակավորապես հեռանալ քաղաքից:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *