Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»

Կրիշտիանու Ռոնալդուի մայր Դոլորեշ Ավեյրուն արձագանքել է որդու շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակին: Պորտուգալիայի հավաքականի ավագը դանիացիների դեմ Ազգերի լիգայի երրորդ տուրի հանդիպումից առաջ լքել էր ազգային թիմի ճամբարը գլխավոր մարզիչ Ժորժի Ժեզուշի հետ կոնֆլիկտի պատճառով:

«Ես տխուր եմ, դա նորմալ է։ Դա շոկ էր։ Որդիս կարող էր դուրս գալ շքերթի դռնով, բայց դուրս եկավ հետևի դռնով:

Աստված ամեն ինչի մասին կհոգա։ Ես մի քիչ լաց եղա։ Դա նույնպես լավ է զգացմունքներն արտահայտելու համար։

Մենք պետք է հաղթահարենք սա։ Սարսափելի ոչինչ չկա։ Նա շատ բան է տվել Պորտուգալիային, այնպես որ միշտ կմնա դրա մի մասը։ Նա միշտ հերոս է եղել Պորտուգալիայի համար»,- Դոլորեշ Ավեյրուի խոսքերը մեջբերում է A Bola-ն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *