«Կա՛մ Միջազգային քրեական դատարանը կդադարեցնի իր սպառնալիքները, կա՛մ մենք վերջ կդնենք Միջազգային քրեական դատարանի գործունեությանը»։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա կոչ է արել ԱՄՆ դաշնակիցներին պայքարել այդ կազմակերպության դեմ։
«Մենք ակնկալում ենք, որ մեր դաշնակիցները, որոնք ՄՔԴ-ի անդամներ են և պաշտպանության հարցերում ապավինում են ամերիկացի զինծառայողներին, սանձահարեն այս դատարանին։ Եթե նրանք դա չանեն, ապա ԱՄՆ-ը կշարունակի ՄՔԴ-ի վերացմանն ուղղված իր արշավը», – ընդգծել է Ռուբիոն։
Նշենք, որ այսօր ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՄՔԴ-ի դեմ։
Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ / Հռոմի ստատուտ) լիիրավ անդամ 2024 թվականի փետրվարի 1-ին: