
ՈՒԵՖԱ նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մտադիր է վերստին առաջադրվել այդ պաշտոնի համար՝ առաջիկայում կայանալիք ՈՒԵՖԱ նախագահի ընտրություններում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Չեֆերինը այս որոշման մասին հայտնել է անցյալ ամիս՝ Եվրոպական ակումբների ասոցացիայի համաժողովի ժամանակ։ Ասամբլեան տեղի է ունեցել Կոպենհագենում։ «ՊՍԺ» նախագահ Նասեր ալ-Խելայիֆին ընդ որում, տեղում հանրայինորեն աջակցություն է հայտնել Չեֆերինին։ Չեֆերինը 58 տարեկան է։ ՈՒԵՖԱ-ն ղեկավարում է 2016 թվականից։ Նախքան դա ղեկավարել է Սլովենիայի Ֆուտբոլային միությունը։ Եթե վեստին ընտրվի, դա կլինի նրա՝ այդ պաշտոնում պաշտոնավարման չորորրդ ժամկետը։