Ինչի համար է Թրամփը մրցանակ հանձնել Իլոն Մասկին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետական պարգեւներ է հանձնել մի շարք ամերիկյան խոշոր ընկերությունների ղեկավարների՝ գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում ունեցած զգալի ավանդի համար։ Արարողությունը տեղի է ունեցել Վաշինգտոնի Խաղաղության կառավարական ինստիտուտում։ Պարգեւատրվածների շարքում է նաեւ Իլոն Մասկը։ Պարբեւատրվել են նաեւ Սերգեյ Բրինը՝ Google-ի համահիմնադիրը, Ջենսեն Խուանգը եւ Լիզա Սուն՝ Nvidia եւ AMD ընկերությունների ղեկավարները, Dell Technologies-ի ղեկավար Մայքլ Դելը եւ Microsoft-ի ղեկավար Սաթյա Նադելան։ Մասկին հանձնելով պարգեւը՝ Թրամփն ասել է, որ նա ժամանակակից Թոմաս Էդիսոնն է։ Նկատենք, որ 1983 թվականին Դոնալդ Թրամփի հորեղբայրը՝ Ջոն Թրամփը, որ հայտնի ֆիզիկոս էր, նույնպես նման պետական բարձր պարգեւի էր արժանացել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *