«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Արմեն Գարամյանի հետ հարցազրույցում հայտարարել է, որ չի պատրաստվում տեղափոխվել Սաուդյան Արաբիայի առաջնություն, ամերիկյան MLS կամ այլ լիգաներ, ուր կարիերայի վերջին փուլում հաճախ տեղափոխվում են հայտնի ֆուտբոլիստները։
Հայ կիսապաշտպանն ընդգծել է, որ շարունակում է խաղալ առաջին հերթին ֆուտբոլի հանդեպ սիրո պատճառով։ Նա չի ցանկանում, որ ֆուտբոլն իր համար վերածվի բացառապես գումար վաստակելու միջոցի։
Մխիթարյանը նաև բացառել է Հայաստանի առաջնություն վերադառնալու հնարավորությունը։ Նրա կարծիքով՝ «Ինտերի» նման ակումբի և Հայաստանի առաջնության միջև տարբերությունը չափազանց մեծ է, ուստի նման տեղափոխության տարբերակը չի դիտարկում։