Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Շաքիի միջադեպից հետո Սյունիքի մեկ այլ համայնքից լուր է տարածվել երեք ադրբեջանցու ներթափանցման մասին։ Տարածվածի համաձայն, նախորդ գիշերը ԱԹՍ-ներով որոնումներ են իրականացվել Մեղրիի Կուրիսում։

Բնակիչներից մեկը երեք տղամարդ է տեսել ու հայտնել ոստիկանությանը՝ կասկածելով, թե ադրբեջանցիներ են, սակայն ժամեր անց ԱԱԾ-ն հերքել է՝ նշելով, որ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Մեղրիի մի բնակիչ պատմել է, որ անծանոթները զինվորական հագուստով էին, իսկ հետո ասել են, թե «ուրիշ գյուղերից են՝ եկել պոպոք գողանալու»։

Կուրիսի գյուղապետ Դավիթ Օհանջանյանը նշել է, որ անձամբ ադրբեջանցիների չի տեսել, հարցով զբաղվում են իրավապահները, իսկ ավելի ուշ չի պատասխանել զանգերին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *