Մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Թեև ԱԱԾ-ն հերքեց Մեղրի համայնքի Կուրիս գյուղի հատվածում ադրբեջանցիների հայտնվելու մասին լուրերը, սակայն դրանից կրքերը առանձնապես չեն հանդարտվում:

Պատճառն այն է, որ, նախ, պետական մարմինների նկատմամբ վստահությունը չափազանց ցածր է, և շատերը նույնիսկ պաշտոնական հերքումներից հետո խորը կասկածներ ունեն:

Երկրորդ՝ միջին վիճակագրական քաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է, ու ցանկացած պարագայում անվտանգության սպառնալիքը մշտապես օդում կախված է»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *