Թեև ԱԱԾ-ն հերքեց Մեղրի համայնքի Կուրիս գյուղի հատվածում ադրբեջանցիների հայտնվելու մասին լուրերը, սակայն դրանից կրքերը առանձնապես չեն հանդարտվում. Facebook-ի իր էջում գրում է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Պատճառն այն է, որ, նախ, պետական մարմինների նկատմամբ վստահությունը չափազանց ցածր է, և շատերը նույնիսկ պաշտոնական հերքումներից հետո խորը կասկածներ ունեն:
Երկրորդ՝ միջին վիճակագրական քաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է, ու ցանկացած պարագայում անվտանգության սպառնալիքը մշտապես օդում կախված է»,- նշել է նա։