Կիևը վաղաժամ ընդհատել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները․Թրա՞մփն է մեղավոր

Ուկրաինական պատվիրակությունը Մայամիում վաղաժամկետ ավարտել է բանակցությունները ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդներ Ուիտկոֆի և Քուշների հետ։

Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Որոշումը կայացվել է Թրամփի և Պուտինի միջև դիզելային վառելիքի գործարքի մասին լուրերից հետո։

Նախկինում հաղորդվել էր, որ ամերիկացի, եվրոպացի և ուկրաինացի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունները, ենթադրաբար, կտևեն երկու օր։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ կայացել է Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների հեռախոսազրույցը, որի ընթացքում, Կրեմլի փոխանցմամբ, Պուտինը պատրաստակամություն է հայտնել ամերիկյան կողմին մատակարարել դիզվառելիք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *