ԼԳԲՏ-ն «գլխացավանք» է դարձել Ադրբեջանի համար․ օրենք կընդունեն

Ադրբեջանում ծրագրում են ընդունել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենք, հայտնում են տեղի լրատվամիջոցները։

Նոր օրենքը սահմանափակումներ է նախատեսում նման բովանդակության տարածման վրա ԶԼՄ-ներում, համացանցում, գովազդներում, կինոներում և կրթական հաստատություններում։

Արգելքը կարող է ներառել անչափահասների շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշումը և պեդոֆիլիան խթանող նյութերի տարածումը։

Խախտումները կպատժվեն տուգանքներով, իսկ կրկնակի խախտումները կհանգեցնեն վարչական կալանքի։ Կարող է կասեցվել ԶԼՄ-ների գործունեությունը, իսկ արտասահմանյան լրատվամիջոցները կարող են զրկվել երկրում իրենց աշխատանքային թույլտվություններից։ Լրատվամիջոցների սեփականատերերն ու ղեկավարները նույնպես կենթարկվեն պատասխանատվության։

Նախաձեռնության հայտարարված նպատակն է պաշտպանել երեխաներին այնպիսի տեղեկատվությունից, որը կարող է վնասակար լինել նրանց առողջության և զարգացման համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *