Պուտինը Թրամփին փոխանցել է պատերազմը կանգնեցնելու՝ Իրանի տեսլականը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ խորհրդակցելով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է փոխանցել «հակամարտության հնարավոր լուծման՝ իրանական կողմի տեսլականը»։

Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Պուտինը Թուրքմենստանում գագաթնաժողովի շրջանակներում երկու հանդիպում է ունեցել Փեզեշքիանի հետ, որոնցից մեկի ժամանակ նա Իրանի նախագահին տեղեկացրել է Թրամփի հետ իր առաջիկա հեռախոսազրույցի մասին։

«Այնուհետև, Իրանի նախագահի հետ խորհրդակցելով, Պուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության հնարավոր լուծման՝ իրանական կողմի տեսլականը», – ասել է Պեսկովը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *