Իշխանությունները թաքուն են գնացել Ամուլսարի հանքի շահագործման պաշտոնական բացմանը: Այս մասին հայտարարություն է տարածել «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը:
Նշվում է, որ Ջերմուկ հերթական այցի ընթացքում նախաձեռնության անդամները պատահաբար են իմացել բացման մասին։
«Սիրելի’ ջերմուկցիներ, մտահոգ հայե՛ր, պատրա՞ստ եք ձեր աչքի առջև տեսնել հսկա սարի կործանումը, ամբողջ տարածքի էկոհամակարգի ավերումը, ջրերի թունավորումը ու առհասարակ Ջերմուկի անկումը…»,- նշված է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ։