
Իջևանի գինու, կոնյակի գործարանը արտադրում է «Սարգոն» անվանումով սպիտակ, չոր գինիներ: Սարգոնը Աքքադ պետության հիմնադիրն է, Միջագետքի նվաճողը և կենտրոնացված բռնապետության առաջին փորձը կատարողը։ Քրիստոսի ծննդից առաջ 714 թվականին Ասորեստանի թագավոր Սարգոն II-ը արշավել է Ուրարտու, ներխուժել երկրի կենտրոնական շրջաններ, գրավել ու ավերել մի շարք քաղաքներ և կողոպտել սրբազան Մուսասիրի տաճարը։
Իջևանում արտադրվող գինին ինչո՞ւ պետք է «Սարգոն» կոչվի։ Հայոց պատմության մեջ բազում հերոս, փառապանծ հզոր թագավորներ, զորավարներ ունենք, որոնց անունները կարող էր կրել Իջևանի գինու, կոնյակի գործարանի արտադրանքը։