Սեպտեմբերի 15-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում․ գրում է shamshyan.com-ը։
«Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ 20-ամյա կինը Արմավիրի մարզից անհայտ մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է Երևան, սակայն նշված ավտոմեքենայի վարորդը ճանապարհին անբարո առաջարկներ է արել և «ձեռք է գցել»։
Երևան քաղաքի քրեական վարչության ծառայողներին 20-ամյա կինը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, Արմավիրի մարզից նստելով անհայտ մակնիշի և համարանիշի տաքսի ավտոմեքենա՝ ուղևորվել է Երևան։ Այնուհետև, հասնելով Մաշտոցի պողոտա, վարորդը նրա նկատմամբ կատարել է սեռական բնույթի բռնի գործողություններ, որից հետո «Ֆրանսիայի» հրապարակում կայանել է, և ինքը իջել է ավտոմեքենայից։
Երևան քաղաքի քրեական վարչության ծառայողների կողմից ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված տաքսի ավտոմեքենայի վարորդը հանդիսանում է Երևանի բնակիչ 65-ամյա Աշոտ Հ․-ն է, ով ձերբակալվել է»,- նշում է լրատվամիջոցը։