Աշխարհում ժանտախտով հիվանդացության տարեկան բազմաթիվ դեպքեր են գրանցվում․ ԱՀԿ մասնագետ

Աշխարհում ենթադրաբար տարեկան կտրվածքով ժանտախտի հազարավոր դեպքեր են գրանցվում։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության բարձրաստիճան ներկայացուցիչներից Մարիա վան Կերկխովեն։ Նա մանրամասնել է, որ 2019-25 թվականներին 10 երկրներում մոտ 4 հազար նման դեպք է գրանցվել։ Մահացել է 423 մարդ։

ԱՀԿ մասնագետը նաեւ ասել է, որ խոսքը վերաբերվում է ինչպես բուբոնային, այնպես էլ թոքային ձևերին։ Վան Կերկխովեն նաեւ ասել է, որ ժանտախտը հարուցվում է բակտերիայով և բուժվում հակաբիոտիկներով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *