Հոսանքին հակառակ․ կրիպտոարժույթներ, որոնք աճել են շուկայի ընդհանուր անկման ֆոնին

Մինչ առաջատար կրիպտոարժույթները՝ Bitcoin-ն (BTC) ու Ethereum-ը (ETH), հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում արձանագրել են համապատասխանաբար 5% և 10% անկում, իսկ top-100 ակտիվների մեծ մասը կորցրել է իր արժեքի մինչև 25%-ը, խոշորագույն ակտիվների ընդամենը 15%-ին է հաջողվել աճ գրանցել։

Ահա այն 3 առանցքային նախագծերը, որոնք դրական նորությունների և տեխնոլոգիական թարմացումների շնորհիվ ցուցադրել են ամենաբարձր աճը։

1. Starknet (STRK) | 📊 Աճը 7 օրում՝ +70%

Ինչ նախագիծ է․ Ethereum-ի մասշտաբավորման համար նախատեսված Layer-2 ցանց, որը մշակել է իսրայելական StarkWare Industries-ը։ Նախագիծը հավաքել է $287 մլն ներդրում այնպիսի հսկաներից, ինչպիսիք են Վիտալիկ Բուտերինը, Sequoia Capital-ը և Coinbase-ը։

  • Հոկտեմբերի սկզբին ցանցն թարմացվել է՝ մեծացնելով թողունակությունը, ինչպես նաև ծածկել է առաջին 100 BTC-ի փոխանցման կոմիսիոն վճարները։
  • Հոկտեմբերի 8-ին նախագծի ղեկավար Էլի Բեն-Սասոնը հայտարարեց, որ ցանցը plan-ավորում է անցնել սեփական բլոկչեյնի՝ նպատակ ունենալով մինչև 2027 թվականը դառնալ առաջին ցանցը, որը լիովին պաշտպանված կլինի քվանտային համակարգիչների կողմից կոտրվելու ռիսկերից։
  • STRK-ի գինը հասել է ~$0.075-ի (կապիտալիզացիան՝ $560 մլն), սակայն այն դեռևս 98%-ով ցածր է 2024թ․ փետրվարին գրանցված պատմական առավելագույնից ($4.41)։

2. Raydium (RAY) | 📊 Աճը 7 օրում՝ +25%

  • Առևտրային ակտիվության աճը թույլ տվեց արձանագրել ռեկորդային եկամուտներ․ սեպտեմբերին արձանագրվել է $7.5 մլն եկամուտ (օգոստոսի $1.4 մլն-ի համեմատ), ինչի շնորհիվ սեպտեմբերին RAY-ի հետգնման վրա ծախսվել է մոտ $4.7 մլն (հուլիսին ընդամենը $400 հազար էր)։
  • Solana բլոկչեյնի վրա գործող խոշորագույն ապակենտրոնացված բորսայի (DEX) թոքենն է։ Գործարքներից ստացված կոմիսիոն վճարների 12%-ն ուղղվում է շուկայից RAY-ի հետգնմանը (buyback)։

3. LayerZero (ZRO) | 📊 Աճը 7 օրում՝ +15%

Ինչ նախագիծ է․ Տարբեր բլոկչեյնների միջև տվյալների և թոքենների փոխանակման արձանագրություն, որտեղ ներդրումներ են կատարել a16z-ը, Sequoia Capital-ը, Circle-ը, Samsung-ը և Tether-ը (ընդհանուր՝ ավելի քան $261 մլն)։

  • ATLAS նախագիծը․ LayerZero-ն կառուցում է ATLAS առևտրային ենթակառուցվածքը սեփական Zero բլոկչեյնի վրա (որի մեկնարկը նախատեսված է 2026թ․ աշնանը)։ Կարևոր է, որ ATLAS-ի հավաքագրած կոմիսիոն վճարների 75%-ն ուղղվելու է շուկայից ZRO թոքենների հետգնմանն ու դրանց այրմանը (burning):
  • Էկոհամակարգի ընդլայնում․ Սեպտեմբերից մեկնարկել է Stargate (STG) թոքենների փոխարկումը ZRO-ի (Binance-ն ավարտել է այն հոկտեմբերի 7-ին)։ Բացի այդ, ամերիկյան Anchorage Digital բանկը ընտրել է LayerZero-ն՝ սթեյբլքոյնների միջև կապն ապահովելու համար։
  • Ռիսկեր․ Հոկտեմբերին շուկա է մտնելու շուրջ $200 մլն արժողությամբ ապաբլոկավորված (unlocked) ZRO թոքեն, ինչը կարող է վաճառքի ճնշում առաջացնել գնի վրա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *