Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի տեսլականը hակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է փոխանցել, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ համաձայնեցմամբ, իրանական կողմի տեսլականը հակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ Պուտինը Թուրքմենստանում գագաթնաժողովի շրջանակներում շփման ընթացքում երկու հանդիպում է անցկացրել Փեզեշքիանի հետ, որոնցից մեկի ժամանակ Իրանի նախագահին տեղեկացրել է Թրամփի հետ նախատեսվող հեռախոսազրույցի մասին։
«Եվ այնուհետև արդեն Իրանի նախագահի հետ համաձայնեցմամբ՝ Պուտինը Թրամփին է փոխանցել իրանական կողմի տեսլականը հակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ», – ասել է Պեսկովը։

Թուրքմենստանում ԱՊՀ գագաթնաժողովի և Կասպյան բնապահպանական գագաթնաժողովի շրջանակներում Պուտինն առանձին հանդիպում է ունեցել Փեզեշքիանի հետ, ինչպես նաև կայացել է Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *