Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում գտնվող Թագավոր Խալիդի անվան միջազգային օդանավակայանը կրկին հարձակման է ենթարկվել։
Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով երկու պաշտոնյայի։
Գործակալության տեղեկություններով՝ օդանավակայանից տարհանում է իրականացվել, իսկ չվերթները դադարեցվել են։
Օդանավակայանի ներկայացուցչությունը իր հերթին հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ուղևորներին օդանավակայան մեկնելուց առաջ ավիաընկերություններից ճշտել իրենց չվերթների կարգավիճակը։
Նշենք, որ նախօրեին Թագավոր Խալիդի անվան միջազգային օդանավակայանի վրա իրականացված հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել։