Էրիկ Իսրայելյանը նշանակվել է Համմերի թանգարանի տնօրենների խորհրդի նախագահ

Ամերիկահայ հայտնի բժիշկ է, պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը նշանակվել է UCLA-ին (Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարան) կից գործող Համերի թանգարանի տնօրենների խորհրդի նախագահ։ Կոլեկցիոներ և բարերար Կարեն Հիլենբուրգը նշանակվել է փոխնախագահ։ Իսրայելյանը, որը նախկինում զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը, փոխարինել է Մարսի Քարսիին, ով 12 տարի ղեկավարել է խորհուրդը և շարունակում է լինել դրա անդամ։

«Ինձ համար պատիվ է ստանձնել Համերի թանգարանի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը։ Ես անչափ երախտապարտ եմ իմ ընկեր Մարսի Քարսիին, ով վերջին 12 տարիներին զբաղեցրել է այդ պաշտոնը և խորհուրդը ղեկավարել նրբանկատությամբ, սրամտությամբ, առատաձեռնությամբ ու հեռատեսությամբ», – ասել է Իսրայելյանը։

Նշենք, որ Իսրայելյանի մասնակցությամբ UCLA-ում հիմնադրվել են Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը (Promise Armenian Institute) և Մարդու իրավունքների ինստիտուտը (Promise Institute for Human Rights)։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *