Ջեք Նիքոլսոնի հայտնի կացինը կհանվի աճուրդի

Այն հայտնի կացինը, որով զինված էր դերասան Ջեք Նիքոլսոնի հերոսը՝ «Փայլատակում» ֆիլմի հայտնի տեսարանում, կհանվի վաճառքի։ Վաճառքը կկայանա աճուրդային եղանակով։ Վաճառքի կհանվեն նաեւ հարյուրավոր այլ իրեր՝ ռեժիսոր Սթենլի Քուբրիկի անձնական արխիվից։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։ Աճուրդը կկայանա Bonhams աճուրդատանը՝ հաջորդ տարվա փետրվարի երեքին։

Հայտնի կացինի նախնական արժեքը գնահատվել է 30-50 հազար ֆունտ։ Աճուրդից առաջ՝ վաճառքի հանված իրերի մի մասը կցուցադրվի հանրությանը։ Ցուցադրությունները կլինեն Նյու-Յորքում, Լոս-Անջելեսում, Փարիզում եւ Լոնդոնում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *