Yandex-ի ծառայությունների աշխատանքում կարող են խափանումներ լինել. այս մասին հայտարարություն է տարածել ընկերությունը:
«Մեր տվյալների կենտրոնների ենթակառուցվածքը վնասված է, ուստի Yandex-ի ծառայությունների աշխատանքում կարող են խափանումներ լինել։ Մասնագետներն ամեն ինչ անում են ամեն ինչ հնարավորինս շուտ շտկելու համար։ Վնասը ազդել է նաև աջակցության ծառայության աշխատանքի վրա»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ անօդաչու սարքի հարվածի հետևանքով անջատվել են երկու էլեկտրական ենթակայաններ, ինչի հետևանքով 5000 մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Հերթական հարվածը հասցվել է «Յանդեքս»-ի տվյալների մշակման կենտրոնին։