Yandex-ում համատարած խափանումներ են․ Ուկրաինան 3-րդ կենտրոնին է հարվածել

Yandex-ը մեկնաբանել է Վլադիմիրի տվյալների կենտրոնի վրա հարձակումից հետո իր ծառայությունների խափանումները։

«Մեր տվյալների կենտրոնի ենթակառուցվածքը վնասվել է, ուստի Yandex ծառայությունները կարող են խափանումներ ունենալ։ Մասնագետները անում են հնարավոր ամեն ինչ՝ խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար», – նշել է ընկերությունը։

«Վնասն ազդել է նաև մեր հաճախորդների սպասարկման վրա», – ասվում է հայտարարության մեջ։

Չորս օրվա ընթացքում Yandex տվյալների կենտրոնների վրա Ուկրաինայի կողմից կատարված երրորդ հարձակումը հանգեցրել է այդ, ինչպես նաև այլ ընկերությունների ծառայությունների լայնածավալ խափանումների։

Կիրակի օրը Сбой.рф կայքը հայտնել է «Яндекс Еда», «Яндекс Такси», «Яндекс Игры», «Яндекс Пэй» и «Кинопоиска», ինչպես նաև «Вкусно — и точка», «Ростикс», «М.Видео», ЦИАН և այլ ընկերությունների խափանումների մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *