Հայկական արտադրանքի ներմուծման սահմանափակումները նկատելի ազդեցություն չեն ունեցել ռուսական շուկայի վրա․ «Ռուսպրոդսոյուզ»

Հայաստանից Ռուսաստան գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների սահմանափակումները նկատելի ազդեցություն չեն ունեցել ռուսական շուկայի վրա։ Այս մասին «РИА Новости»-ին տված հարցազրույցում հայտնել է «Ռուսպրոդսոյուզ» միության գործադիր տնօրեն Դմիտրի Վոստրիկովը։

«Ռուսական շուկան այդ սահմանափակումներից գործնականում չի տուժել՝ ոչ տեսականու, ոչ էլ մասշտաբյին չափով գների առումով։ Հիմնական հարվածը, ավելի շուտ, բաժին է հասել հայ արտադրողներին, որոնց համար Ռուսաստանը մի շարք ապրանքատեսակների իրացման համար գործնականում միակ շուկան էր», – ասել է նա։

Նա նշել է, որ հայկական արտադրանքի մասնաբաժինը Ռուսաստանի ներմուծման մեջ, կախված ապրանքատեսակից, կազմել է 1-7 տոկոս, ուստի սահմանափակումները էական ազդեցություն չեն ունեցել գների և տեսականու վրա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *