Yandex-ի խափանումներ են տեղի ունեցել՝ տվյալների կենտրոնի վրա հարձակումից հետո

Հոկտեմբերի 11-ի առավոտյան «Яндекс»-ի մի շարք ծառայություններ օգտատերերին հայտնել են աշխատանքի խափանումների մասին։ Ընկերությունը ծառայությունների մի մասի անհասանելիությունը կապել է Վլադիմիրում գտնվող տվյալների կենտրոնի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետ։

«Яндекс Пэй»-ը հավելվածի միջոցով տեղեկացրել է աշխատանքի ժամանակավոր դադարեցման մասին և հավաստիացրել, որ օգտատերերի գումարներն ապահով են։ Ծառայությունից պարզաբանել են, որ ինժեներները վերականգնում են տվյալների կենտրոնի աշխատանքը։

«Яндекс Лавка»-ն նախազգուշացրել է պատվերների ձևակերպման հետ կապված դժվարությունների և աջակցության ծառայության ժամանակավոր անհնասանելիության մասին։ «Яндекс Еда»-ն հայտնել է տեխնիկական խափանման մասին, որը մասնագետները վերացնում են։ Խափանումներ են առաջացել նաև «Яндекс Go»-ի աշխատանքում՝ Մոսկվայի տարածաշրջանում․ օգտատերերը նույնպես չեն կարողանում հավելվածի միջոցով կապ հաստատել աջակցության ծառայության հետ։

Yandex Cloud ամպային հարթակն անցել է արտակարգ ռեժիմի. դրա երկու գոտիները անհասանելի են: «Մենք մնացած ռեսուրսների կոնֆիգուրացիան համարում ենք անկայուն», – հայտարարել է Yandex-ը:

Ռուսաստանի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Սիբիրում, Yandex-ի տարբեր ծառայություններ, այդ թվում՝ տաքսիները, վճարումները և սննդի պատվիրումը, խափանվել են: Օգտատերերը հայտնում են, որ տաքսիները հասանելի չեն Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, Դոնի Ռոստովում, Ռուսաստանի ասիական քաղաքներում և նույնիսկ այն արտասահմանում, որտեղ գործում է Yandex Go-ն, այդ թվում՝ Սերբիայում և Հայաստանում:

Անցած գիշեր ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանում գտնվող Yandex-ի երրորդ տվյալների կենտրոնի վրա, այս անգամ՝ Վլադիմիրի մարզում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *