Ջիբութիի ափերի մոտ 109 մարդ է խեղդվել, ավելի քան 116-ը անհետ կորել են

Ջիբութիի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվել, ևս 116 մարդ համարվում է անհետ կորած, հայտնում է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ)։

Նավը Ջիբութիից ուղևորվում էր Եմեն։ Կազմակերպության տվյալներով՝ զոհերի թվում եղել է 52 տղամարդ, 42 կին և 15 երեխա։

Նավակը շրջվել է հինգշաբթի երեկոյան՝ Օբոկ քաղաքից հյուսիս՝ Գուհերե բնակավայրի մերձակայքում։ Այս մասին պատմել են նավաբեկությունից փրկվածները։

Ավելի քան 80 մարդ կարողացել է փրկվել։ ՄՄԿ-ի տեղեկություններով՝ բոլոր փրկվածները Եթովպիայի քաղաքացիներ են։

Ջիբութիից Եմեն տանող ծովային ուղին միգրացիոն միջանցքի մի մասն է, որից օգտվում են Աֆրիկայի եղջյուրից Արաբական թերակղզի մեկնող մարդիկ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *