Փորձել է խեղդամահ անել դստերը՝ անհասկանալի աղոթքներ ասելով

Մոսկվայում ձերբակալել են մի կնոջ, ով փորձել է հենց փողոցում խեղդամահ անել դստերը՝ անհասկանալի ինչ որ աղոթքներ ասելով։ Այս մասին հայտնում է Baza տելեգրամյան ալիքը։ Կինը գտնվել է ոչ ադեկվատ վիճակում։ Դեպքը տեղի է ունեցել Չերտանովո շրջանում։ Դեպքի վայր ժամանակ բժիշկները զննել են երեխային։ Բարեբախտաբար՝ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։ Կինը արդեն ոստիկանատանը պատմել է, որ Մոսկվա է ժամանել Ղրիմից։ Չունի տուն։ Ամուսինը դավաճանել է եւ իրեն զրկել բնակտարածքից։ Իր ծնողներն էլ մահացած են։ Ներկայումս կնոջ հետ աշխատում են իրավապահներն ու հոգեբանները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *