Որքան է մարդու կյանքի հնարավոր առավելագույն տարիքը

Մարդու կյանքի տեւողության հնարավոր առավելագույն սահմանը 122-125 տարեկանն է։ Դրանից ավել գոնե վերջին հազար տարում՝ մարդու կյանքը չի կարող տեւել։ Այս մասին հայտարարել է ռուս գիտնական Սերգեյ Լուկյանովը։ «Ամեն դեպքում՝ մենք մեռնելու ենք։ 122-125 տարեկանից ավել՝ ոչ մեկին չի հաջողվել ապրել։ Ոչ հիմա, ոչ հազար տարի առաջ։ Առավելագույն տարիքային շեմը դա է»,- ասել է ռուս գիտնականը։ Նա հավելել է, որ կենդանի օրգանիզմների ծերացման հիմքում ընկած է այն ծրագիրը, որի իրականացումը տեսակից տեսակ կարող է փոխվել։ Այն ոչնչացնում է առանձնյակներին նաեւ այն բանի համար, որ վերջինս չվերցնի այն ռեսուրսները, որոնք արդեն նախատեսված են հաջորդ սերնդի համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *