Զելենսկին հակամարտությունը դադարեցնելու կամք չի դրսևորում. Պեսկով

Վլադիմիր Զելենսկին անհրաժեշտ քաղաքական կամք չի դրսևորում հակամարտությունը դադարեցնելու համար։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Թրամփն ասել է, որ կարծում է՝ եկել է նոր նախագահի ժամանակը։ Ինչո՞ւ։ Որովհետև Ուկրաինայի նախագահը պետք է ընդունի շատ պատասխանատու և շատ բարդ որոշումներ՝ այս պատերազմը դադարեցնելու համար։ Կամ Զելենսկին իր վրա է վերցնում այդ պատասխանատվությունը և ցուցաբերում այդ քաղաքական կամքը, կամ էլ դա չի անում»,- ասել է Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցիչը հայտարարել է, որ առայժմ Զելենսկին չի ցանկանում դա անել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրն ասել էր, որ Զելենսկին բազմիցս հնարավորություն է ունեցել կարգավորելու ուկրաինական հակամարտությունը, սակայն դա չի արել։ Նրա խոսքով՝ Ուկրաինային անհրաժեշտ է նոր առաջնորդ, որը կկարողանա համաձայնության գալ Ռուսաստանի հետ։ Ավելի ուշ նա կոչ էր արել Ուկրաինայում ընտրություններ անցկացնել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *