Եվրոպական Միությունը մտադիր է առաջիկայում Ուկրաինային լրացուցիչ ֆինանսավորում հատկացնել անօդաչու թռչող սարքերի և հրթիռների ձեռքբերման համար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հակամարտության դադարեցմանն ուղղված ջանքերի ֆոնին: Այս մասին Վոլոդիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցից հետո հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
«ԵՄ-ն լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրի անօդաչու սարքերի և հրթիռների համար»,- X սոցիալական ցանցում գրել է ֆոն դեր Լայենը:
Նոր տրանշի հստակ գումարը, ֆինանսավորման աղբյուրները և հատկացման ժամկետները Եվրահանձնաժողովի ղեկավարը չի հստակեցրել:
Նա նաև հայտնել է, որ Ուկրաինայի իրավիճակը հոկտեմբերի 15-16-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովի առանցքային թեմաներից մեկը կլինի, ինչիչ ժամանակ եվրոպացի առաջնորդները կքննարկեն Կիևի՝ հաջորդ տարվա ֆինանսավորման հարցերն ու լրացուցիչ օգնություն տրամադրելու հնարավորությունները:
Ավելի վաղ Վաշինգտոնը հանդես էր եկել Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հասցվող հարվածները փոխադարձաբար դադարեցնելու, Սև ծովում անվտանգ նավագնացության վերականգնելու եռակողմ բանակցությունների շարունակելու նախաձեռնությամբ: