ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են դադարեցնել միմյանց էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ պատրաստ է ընդունել հրադադարը, եթե Ռուսաստանը նույնպես համաձայնի դրան։ Մինչդեռ Մոսկվայի համաձայնությունը դեռևս հաստատված չէ։
Նախկինում ևս նման հայտարարություններ էին հնչել, սակայն կողմերը շարունակել էին հարձակումները։