«Մասնավորապես, պաշտոնական մեղադրանքի համաձայն, Գագիկ Ծառուկյանն, ի սկզբանե, նպատակ չի ունեցել բիզնես գործունեություն իրականացնել Իրանի՝ տուժող ճանաչված քաղաքացիների հետ, այլև ի սկզբանե ցանկացել է ԻԻՀ այդ քաղաքացիներ Արման, Հաջիալի և Էրֆան Օլամայիներից խարդախությամբ գումար հափշտակել և, ի վերջո, 21 միլիոն դոլար է հափշտակել նրանցից։
Ինչպես և պնդում էինք ամբողջ նախաքննության ընթացքում, պաշտպանության կողմի տրամադրության տակ առկա են անհերքելի ապացույցներ առ այն, որ իրականում արհեստականորեն որպես տուժող ճանաչված ԻԻՀ այդ քաղաքացիները համատեղ բիզնեսը սկսելու համար բացարձակապես որևէ գումար չեն ներդրել և ամբողջ գումարը ներդրել է Գագիկ Ծառուկյանը։
Մասնավորապես, Արման Օլամային ներկայացել է որպես Իրանի պետական ներկայացուցիչ՝ նշելով, որ բազմաթիվ ապրանքներ ՀՀ ներմուծելու բացառիկ լիցենզիաներ ունի` տրված Իրանի պետության կողմից, որ կարող է անհամեմատ էժան ու ձեռնտու գներով այդ ապրանքը ներմուծել և ՀՀ-ում վաճառել՝ համատեղ շահույթ ստանալու համար, ուստի փոխադարձ համաձայնությամբ բիզնես գործունեության համար անհրաժեշտ ամբողջ գումարը ներդրել է Գագիկ Ծառուկյանը, իսկ ԻԻՀ-ից ապրանքի մատակարարումը և բիզնեսի վարումը պետք է իրականացներ Արման Օլամային՝ իր վստահելի անձանց միջոցով:
Այդ նպատակով ստեղծվել են «ԻՐԱՆ- ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ՍՊ ընկերությունը, որի 50 տոկոս բանեմասը պատկանել է «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությանը, իսկ 50 տոկոսը՝ Օլամայիներին պատկանող իրանական «ՓԱՐՍ ՀԵԼԱԼ» ընկերությանը, որի գործադիր տնօրեն նշանակվել է Արման Օլամայի հոր՝ մյուս տուժող Հաջիալի Օլամայիի մտերիմ ընկեր և նրանց վստահելի անձ՝ Համլետ Թումանյանը։
Ստեղծվել են նաև այլ ընկերություններ, այդ թվում՝ «ԵՎՐԱՍԻԱ ՄՈՒԼՏԻ ԹՐԵՅԴ ՔՈՄՓԱՆԻ», «ԵՎՐԱՍԻԱ ՑԵՄԵՆՏ» ՍՊ ընկերությունները, որոնց 50 տոկոս բաժնեմասը պատկանել է Արման Օլամային, 50 տոկոսը՝ Գագիկ Ծառուկյանին, իսկ գործադիր տնօրեն ևս նշանակվել է նրանց վստահելի անձ Համլետ Թումանյանը։
Ներկայացված տեսանյութում Գագիկ Ծառուկյանը թարգմանչի ներկայությամբ խոսում է տուժողներ ճանաչված Հաջիալի և Էրֆամ Օլամայիների հետ և հայտնում է, թե որքան է հավատացել նրանց, որ Արման Օլամայիին եղբոր պես է ընդունել ու ընդունում, որ անվերապահորեն հավատացել է նրանց, որ իրանական պետության ներկայացուցիչներն են, առավել ևս, որ իրեն հրավիրել են Իրան և մեծ հարգանքով ընդունելության արժանացրել, հանդիպումներ կազմակերպել բազմաթիվ պաշտոնյաների, այդ թվում՝ նախարարների հետ և այլն, որ իր նպատակն է եղել հայ-իրանական հարաբերությունների խորքային զարգացումը։
Սակայն առավել հատկանշական են այդ տեսանյութի հետևյալ հատվածները՝
01։00-01։20 հատվածը, որտեղ Գագիկ Ծառուկյանը հստակ նշում է, որ ո՛չ Համլետ Թումանյանին է ճանաչել, ո՛չ էլ Արման Օլամային, որ նրանք առաջին օրվանից, երբ եկել են իր մոտ, ներկայացել են որպես Իրանի պետության ներկայացուցիչներ, դրա համար էլ նրանց անմնացորդ վստահել է։
03։24-03։38 հատվածում Գագիկ Ծառուկյանը նշում է, որ ամբողջ գումարն ինքն է ներդրել, որ Արման Օլամային նույնիսկ «մեկ կոպեկ» չի ներդրել, իսկ երբ ինքն Արմանին ասել է, որ գոնե գումարի 10 %-ը նա ներդնի, Արման Օլամային ասել է, որ ինքը գումար չունի, սակայն այդքանով հանդերձ, հիմնադրված ընկերության 50 % բաժնեմասը գրել է Արման Օլամայիի անվամբ։
05։20-05։46 հատվածում Գագիկ Ծառուկյանը հայտնում է, թե ցեմենտի և յուղի գործարաններ կառուցելու և այլ առաձին բիզնեսների համար որքան գումար է տվել, սակայն իրեն խաբել են և որևէ աշխատանք չեն կատարել։
06։05-06։22 հատվածում Գագիկ Ծառուկյանը հայտնում է, որ իրեն նույնիսկ թույլ չեն տվել, որ այդ բիզնեսները վերահսկելու համար իր վստահելի գոնե մեկ մարդ դնի, որպեսզի ապրանքների հոսքին ու գումարների շարժին հետևի, պատճառաբանել են, թե իրենք պետական կառույց են, որ իրենք այդ ամբողջը կանեն։
09։20-09։53 հատվածում Գագիկ Ծառուկյանը հայտնում է, որ բանկից 7 միլիոն դոլար վարկ է վերցրել և ներդրել այդ բիզնեսում, որ ևս 7,5 միլիոն դոլար էլ իր միջոցներից է ներդրել՝ ընդհանուր 14,5 միլիոն դոլար։
17։20-17։36 հատվածուծ Գագիկ Ծառուկյանը հայտնում է, որ 2024 թվականի հունվարին համատեղ բիզնեսի վերաբերյալ տրված հաշվետվության համաձայն՝ ընդհանուր շահույթը կազմել է 23 միլիոն դոլար, սակայն այդ գումարը չի եղել, իսկ Արման Օլամային Ծառուկյանին խնդրել է, որպեսզի իրեն մինչև մարտ ամիս ժամանակ տա, որպեսզի ինքը ամբողջ գումարը վճարի։
19։30-20։04 հատվածում Գագիկ Ծառուկյանը հայտնում է, որ ամբողջ պայմանավորվածությունը ունեցել է Արման Օլամայիի հետ, որ վերջինս Իրանից գալով իր հետ փաստաթուղթ է բերել, որը ստորագրել են նաև խոսակցությանը ներկա Հաջիալի և Էրֆան Օլամայիները (խոսքը երաշխավորության պայմանագրի մասին է, որով Օլամայիները հավաստիացրել են, որ պարտավորվում են վերադարձնել այդ ամբողջ գումարը), ինչպես նաև հայտնում է, որ իրենք 23 միլիոն դոլար գումար են աշխատել և գրել են, որ 7 և 7․5 միլիոն դոլարը՝ 14․5 միլիոն դոլարը, իր ներդրած գումարն է, իսկ մնացած 8,5 միլիոն դոլարը եղել է իրենց ընդհանուր