ԱԺ աշխատակազմի ղեկավարի կազմակերպությունը կշարունակի՞ օգտվել «մեկ անձի» բարիքներից

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար֊գլխավոր քարտուղար Դավիթ Համբարյանը բիզնեսմեն է։

Նա այդ պաշտոնում նշանակվեց Ալեն Սիմոնյանի գահընկեց լինելուց հետո, երբ վերջինիս բոլոր կադրերը կարճ ժամանակում ազատվեցին ԱԺ պաշտոններից։

Համբարյանը բաժնետեր է «Գրինլեռ» և «Մարշալ քոնսալթինգ գրուպ» ՍՊԸ֊ներում։ Նա կարծես հիմնավոր տեղավորվում է ԱԺ֊ում, քանի որ իր հետ ԱԺ իրեն օգնական է բերել «իմացած մարդու»` վերոնշյալ ՍՊԸ֊ների աշխատակցի։

Եթե «Գրինլեռ» ՍՊԸ֊ն զբաղվում է գյուղատնտեսությամբ, ապա «Մարշալ քոնսալթինգ գրուպ» ՍՊԸ֊ն խորհրդատվական կազմակերպություն է, և խորհրդատվություն է մատուցում պետական մարմիններին (փոխանակ լիներ հակառակը), այն էլ փաստորեն առանց մրցույթի։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *