Հայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն

Հայկ Մարտիրոսյանը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն։ Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից:

Հայ գրոսմայստերը Superchess թիմի կազմում նվաճել է Ռումինիայի թիմային առաջնության հաղթողի տիտղոսը։

Superchess-ը հաղթանակ է տարել անցկացրած բոլոր 9 թիմային դիմակայություններում։

Հայկ Մարտիրոսյանի անհատական ցուցանիշները՝

7 հնարավորից՝ 5,5 միավոր

Վարկանիշային կատարողական՝ 2758

Մրցաշարից հետո ԷԼՕ վարկանիշ՝ 2669

Մարտիրոսյանը հերթական հաջողությունն է գրանցել միջազգային ասպարեզում՝ կարևոր ներդրում ունենալով իր թիմի չեմպիոնության գործում։

Հայ գրոսմայստերը «Superchess»-ի կազմում նախատեսում է մասնակցել նաև Չեռնոգորիայում կայանալիք Եվրոպայի ակումբային առաջնությանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *