Թրամփը պնդում է՝ Ուկրաինային նոր ղեկավար է պետք, իսկ Կրե՞մլը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին հակամարտությունը դադարեցնելու համար անհրաժեշտ քաղաքական կամք չի ցուցաբերում։

Այսպես է Կրեմլի խոսնակը, ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում, մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, թե ժամանակն է, որ Ուկրաինան ընտրի նոր առաջնորդ։

«Թրամփն ասել է, որ կարծում է, թե եկել է նոր նախագահի ժամանակը։ Ինչո՞ւ։ Որովհետև Ուկրաինայի նախագահը պետք է շատ կարևոր և շատ դժվար որոշումներ կայացնի այս պատերազմը դադարեցնելու համար։ Կամ Զելենսկին ստանձնում է այս պատասխանատվությունը և ցուցաբերում քաղաքական կամք, կամ՝ ոչ», – ասել է Պեսկովը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *