Պաշտոնանկություն ՊՆ-ում․ Ով է ազատվել պաշտոնից

ՀՀ նախագահի՝ հոկտեմբերի 7-ի հրամանագրով Արծվիկ Գրիգորյանն ազատվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Արծվիկ Գրիգորյանին ազատել հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից»,- ասվում է հրամանագրում:

Նշենք, որ նա այդ պաշտոնին նշանակվել էր 2025 թվականին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *