Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. գրում է shmahsyna.com-ը։
«2-ամյա տղան, ով տանն անզգուշաբար քացախաթթու է խմել, Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Հոկտեմբերի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11:25-ի սահմաններում Ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Մարտունու բժշկական կենտրոն է տեղափոխել 2-ամյա երեխայի։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, իսկ բժիշկները հայտնել են, որ երեխայի վիճակը բավարար է, իսկ նա բերվել է «սուր էկզոգեն թունավորում քացալաթթվով» ախտորոշմամբ։
Որոշ ժամանակ անց երեխային շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են «Սևան» բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել երեխա՝ մահացած վիճակում։
Մարտունու ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, իրենց գյուղի տնամերձ հողամասում խաղալու ժամանակ 2-ամյա տղան քացաքխաթթվով լցված տարա է գտել և խմել տարայի պարունակությունը, ինչն էլ դարձել է թունավորման պատճառ»,- նշում է լրատվամիջոցը։