Կտակարանը կարդացե՞լ եք, պահք պահո՞ւմ եք, որ «Եկեղեցու ճգնաժամի» քննիչ հանձնաժողովի անդամ եք, կամ աստվածաբանության հետ կապված գիտելիքներ ունե՞ք․ այսօր ԱԺ-ում հարց տրվեց ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանին։
«Մասնագիտական գիտելիքներ այդ ոլորտում չունեմ, իսկ ինչ վերաբերում է մկրտված լինելուն և պատարագներին մասնակցելուն, այո՛, մկրտված եմ, բայց ժամանակի բերումով չեմ հասցնում ամեն շաբաթ մասնակցել պատարագներին»,-պատասխանեց պատգամավորը։