ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանը կոչ է արել աղմուկ չբարձրացնել Շաքի ներթափանցած ադրբեջանցու դեպքի շուրջ։
«Հերիք է, մի հատ խփնված ադրբեջանցի է մտել գյուղ, մենք բարձր ամբիոնից այնպես շուխուր ենք սարքել»,- ԱԺ-ում հայտարարել է Միքայելյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանում այժմ գուցե մտածում են՝ «էս կտցրուկն գնացել ա, սաղ Հայաստանը թպրտում ա վախից»։
Միևնույն ժամանակ, ՔՊ-ական պատգամավորը նշել է, որ պետք է հետևողական լինել, քանի որ սահման խախտելը լուրջ հարց է։