Արգենտինայի առաջնության Կլաուսուրա-2026 մրցաշարի 12-րդ տուրում Բելգրանոն արտագնա խաղում 2-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ռասինգի նկատմամբ։
Հյուրերի կազմում հանդիպման հաշիվը 41-րդ րոպեին բացեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան և արգենտինական թիմի ավագ Լուկաս Սելարայանը։ Հայ ֆուտբոլիստը հիանալի դրվագ ստեղծեց Լուկաս Պասերինիի հետ արագ խաղարկման արդյունքում և, հայտնվելով հարվածային դիրքում, ձախ ոտքի հուժկու հարվածով գրավեց մրցակցի դարպասը:
Հանդիպման վերջնամասում Սելարայանն իր ակտիվում գրանցեց նաև արդյունավետ փոխանցում. Նրա ստեղծած հնարավորությունից արդյունավետ կերպով օգտվեց Ֆրանկո Վասկեսը՝ վերջակետ դնելով այս դիմակայությանը։
Կլաուսուրա-2026-ը Արգենտինայի Պրեմիեր Դիվիզիոնի տարվա երկրորդ կեսի առաջնությունն է։ Նախկինում գործած ու 2025 թվականից վերադարձված այս ձևաչափով 30 թիմեր բաժանված են երկու գոտու։ Կանոնավոր փուլի (16-ական հանդիպում) արդյունքներով յուրաքանչյուր գոտու լավագույն ութնյակները դուրս են գալիս փլեյ-օֆֆ՝ պայքարելով չեմպիոնի տիտղոսի և Կոպա Լիբերտադորեսի ուղեգրի համար։
armsport.am