
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է կարիերայի ընթացքում իր համար հնարավոր հետաքրքիր տարբերակներից մեկի՝ «Բարսելոնա» տեղափոխվելու մասին։
«Առաջին ալիքի» հետ զրույցում ֆուտբոլիստը հաստատել է, որ նույնիսկ կատալոնական ակումբի կողմից է հետաքրքրություն եղել, բայց ինքն այդ ժամանակ հասկանում էր՝ այնտեղ տեղափոխվելու դեպքում խաղաժամանակ ստանալու հնարավորությունները սահմանափակ էին լինելու։
Մխիթարյանի խոսքով՝ «Բարսելոնայի» կազմում այդ տարիներին հանդես էին գալիս աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մի քանիսը՝ Լիոնել Մեսսին, Նեյմարը և Լուիս Սուարեսը։ Կիսապաշտպանությունում ևս մրցակցությունը չափազանց բարձր էր, ինչն ավելի էր բարդացնում հիմնական կազմում տեղ գտնելու հեռանկարը։
«Անիմաստ էր տեղափոխվել ակումբ, որում չէի խաղալու»,- ասել է նա: