Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին։
«Կարծում եմ՝ Զելենսկին արժանի չէ զինադադարի»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին փորձում է օգտագործել ցանկացած նախաձեռնություն՝ առաջ մղելու զինադադարի հասնելու հարցը՝ ամեն գնով։