Երևանում ևս երկու փողոց նոր անվանում կստանա

Երևանում ևս երկու փողոց նոր անվանում կստանա։ Ավագանու այսօրվա որոշմամբ՝ Նոր Արեշի 3-րդ փողոցն այսուհետ կկոչվի բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ և հասարակական գործիչ Մետաքսեի անունով, իսկ Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի փողոցը կվերանվանվի Երվանդունիների փողոց։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ Միխայիլ Ֆրունզեի (1885–1925 թթ.) կենսագրությունն ու գործունեությունը հիմնականում առնչվում են Ռուսական կայսրության և Խորհրդային Ռուսաստանի քաղաքական ու ռազմական պատմությանը։

Քաղաքային իշխանությունների պարզաբանմամբ՝ փողոցների անվանափոխությունը նպատակ ունի Երևանի տեղանուններում ավելի տրամաբանական կերպով արտացոլել հայ ժողովրդի պատմական ժառանգությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *