«Ճգնաժամը, բնականաբար, բացասաբար է անդրադարձել պետական ֆինանսների վրա․ տարվա առաջին կիսամյակում ընդհանուր եկամուտները նվազել են 42%-ով, իսկ պետական ծախսերը՝ 14%-ով», — նշել է էմիրը։
Նրա խոսքով՝ եկամուտների կրճատումը տեղի է ունեցել առանց հիմնական հանրային ծառայություններին կամ զարգացման առաջնահերթություններին վնաս հասցնելու։
Օրմուզի նեղուցի փակումը և Իրանի հարվածները Ռաս Լաֆանի արդյունաբերական գոտու էներգետիկ օբյեկտներին կանգնեցրել են Կատարի արտահանման զգալի մասը։ Երկիրը համաշխարհային հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) առևտրի մոտ մեկ հինգերորդի մատակարարն է, ուստի մատակարարումների ցանկացած խափանում արագորեն ազդում է համաշխարհային շուկաների և սպառողների վրա։
Էմիրի խոսքով՝ Կատարը ճգնաժամին դիմակայել է ամուր տնտեսական հիմքերով։ 2025 թվականին երկրի իրական տնտեսական աճը կազմել է 2,9%, գնաճը՝ 0,5%, իսկ ոչ նավթագազային հատվածի մասնաբաժինը համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) հասել է 80%-ի։
Թամիմ բեն Համադ Ալ Թանին ընդգծել է, որ Դոհայի ռազմավարությունը եղել է երկրի անվտանգությունն ապահովելն առանց պատերազմի մեջ ներքաշվելու, մատակարարման շղթաների շարունակականությունը պահպանելը և հրադադարի հաստատմանն ու ծովային ուղիների բացմանը նպաստելը։